Panorama.am-ը գրում է.

Հունաստանը, մի շարք միջազգային կազմակերպությունների հետ միասին, Թուրքիային խնդրում է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարին` բյուզանդական ճարտարապետական հուշարձան, վերադարձնել թանգարանի նախկին կարգավիճակը, որը Անկարան վերածել է մզկիթի: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում։ Այս մասին գրում է Tass-ը։

Դենդիասը նշել է, որ Հունաստանի համար հատկապես կարևոր է մշակութային իրավունքների լիարժեք օգտագործման և մշակութային ժառանգության պահպանման հարցը:

«Բոլոր պետությունները պարտավոր են, անկախ իրենց քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերից, զերծ մնալ մշակութային հուշարձանների [կարգավիճակը] փոխելուց»,-ասել է Դենդիասը, մասնավորապես, նշելով Սուրբ Սոֆիայի հուշարձանի վերածումը մզկիթի, որը հակասում է մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի ցանկացած հայեցակարգի:

«Մենք խնդրում ենք, վերադարձնել այս հուշարձանին իր նախկին կարգավիճակը», - շեշտել է Հունաստանի արտգործնախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել