Լեոնարդո դա Վինչին այս խորհրդավոր նկարն արել է ավելի քան 6 հարյուրամյակ առաջ: Ենթադրվում է, որ այն արվել է հռոեացի ճարտարագետ Վիտրուվիոսի գրքի համար և իրենից ներկայացնում է մերկ տղամարդու մարմին՝ մեկնաբանությամբ:

Մարկուս Վիտրուվիոսը հռոմեացի ճարտարապետ էր: Հենց նրա պահպանված աշխատություններում ենք հանդիպում Հռոմի ճարտարապետության և տեխնիկական բացահայտումների մասին տեղեկությունների: Դրանցում հեղինակը գրել է նաև մարդու մարմնի համաչափության և համամասնության մասին: Հենց այդ աշխատանքներից էլ ոգեշնչված՝ Դա Վինչին ստեղծել է իր Վիտրուվյան մարդը: 

Պատկերն ու տեքստը հաճախ համարում են կանոնական համամասնություններ: Եթե ուշադրությամբ նայենք, ապա հասկանալի կդառնա, որ վերջույթները չորս դիրքով են դասավորված: Հայտնի չէ, թե էսքիզն ի սկզբանե որ դիրքով է արվել: Կա տեսակետ առ այն, որ հեղինակը պատկերել է սեփական մարմինը: Կարևոր է հասկանալը, որ աշխատանքը նախատեսված չի եղել՝ ցույց տալու տղամարդու մարմնի գեղեցկությունը. նշանակությունը ցույց տալն է, թե մարմինը որքան կատարյալ է մաթեմատիկական տեսանկյունից:

Տարբեր կողմեր պարզած ձեռքերը նկարագրում են հավասարակողմ քառանկյուն, իսկ ոտքերը՝ շրջան: Առավել մանրամասն ուսումնասիրության ընթացքում պարզ է դառնում, որ պորտը տեղակայված է պատկերի ուղիղ կենտրոնում:

Կա վարկած այն մասին, որ Վիրտուվյան մարն այսպես կոչված կյանքի ծաղկի պատկերն է: Այն էզոթերիկայի խորհրդնաիշն է, որը հանդիպում է հնագույն սուրբ գտածոներում:

Ժամանակակից գիտնականները վստահ են, որ Վիրտուվյան մարդուն ստեղծելիս վարպետն իր աշխատանքում բազմաթիվ գաղտնի նշաններ է ներառել: Առավել հայտնին հնգաթև աստղն է. այս նշանը միջին դարերում ընդունվում էր որպես պաշտպանող թալիսման, իսկ Հին Հռոմում խորհրդանշում էր Մարս աստծուն:

Շատ հավանական է նաև, որ Դա Վինչին էսքիզն արել է անձնական ուսումնասիրությունների նպատակով և չի էլ մտածել, որ ինչ-որ մի օր այն կդառնա զանգվածային հմայքի առարկա: Այսօր այս աշխատանքը համարվում է ամենահայտնիներից մեկն արվեստի պատմության մեջ և պահպանվում է Վենետիկի թանգարանում՝ հատուկ պայմաններում: Ազատ հասանելիություն մարդիկ աշխատանքին չունեն, իսկ ցուցադրությունների այն հազվադեպ է դրվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել