Վաղուց գոյությունը դադարած վայրերը պատմության մեջ բազմաթիվ են: Նման վայրերի թվին կարելի է դասել Հյուսիսային Ատլանտիդան՝ Դոգերլենդը կամ Տիմգադը, որը հազարամյակներ շարունակ թաղված է ավազի տակ: Սակայն ևս մի վայր կա, որը մի ժամանակ եղել է չափազանց հարուստ ու հուսադրող, սակայն վերացել է մոլորակի երեսից: Դա ռուսական Մանգազեա քաղաքն էր:

XVI-XVII դարերում ռուսներն սկսեցին ուսումնասիրել հյուսիսը: Այդ ժամանակ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափերին և մոտակա գետերի արահետներինն տասնյակ գյուղեր ու քաղաքներ հիմնվեցին: Սկզբում այդ բնակավայրերը նախատեսված էին Արևելքն ուսումնասիրելը շարունակելու համար, սակայն աստիճանաբար աճեցին և դարձան ձկնորսության, առևտրի կենտրոններ:

Հենց այդ ժամանակ էլ ի հայտ եկավ Մանգազեա, որը գտնվում էր Տազ գետի ափին: Քաղաքի անվանման վերաբերյալ ճշգրիտ տվյալներ առկա չեն: Էթնոգրաֆ Վաիսիլիևը տեսություն էր առաջ քաշել առ այն, որ «մոլգոնզեյներ» էին կոչվում հին էնեցները: Նիկիտինը կարծում էր, որ «մոլգոնզեա» հնագույն լեզուներից մեկից թարգմանաբար նշանակում էր «ծովի մոտ գտնվող ցամաք»:

1600 թ. կազակական ջոկատ Բորիս Գոդունովի կողմից ուղարկվեց հյուսիս՝ ձկնորսական կետ կառուցելու համար: Ջոկատը, սակայն, ենթարկվեց տեղի ավազակների հարձակմանը, սակայն կազակների մի մասն, այնուամենայնիվ, հասավ Տազ և կառուցեց եկեղեցի ու ձկնորսական կետ: 6 տարի անց այստեղ եկավ Դավիդ Ժերեբցովն իր զորքի հետ: Այդ ժամանակ բնակավայրը վերածվեց քաղաքի և կոչվեց Մանգազեա:

Քաղաքը պետք է դառնար հսկողական կետ մորթի արտադրող հարուստ կենտրոնի և այլ բնակավայրերի միջև: հենց այստեղ էր ավարտվում Սիբիր ուղևորվող եվրոպական քարավանների առևտրային ճանապարհը: Ոչ միայն քարավանների, այլև ցանկացող այլ մարդկանց բոլոր ճանապարհները տանում էին դեպի Մանգազեա: 

Առևտրային քաղաքում ապրանքները պահեստներում առկա էին և՛ ամռանը, և՛ ձմռանը: Հարուստ Մանգազեայի մասին լուրերն արագորեն տարածվեցին Ռուսիայի ողջ տարածքում: Սակայն, ի վերջո, փողը դարձավ դժբախտության պատճառ:

1630 թ. տեղական կառավարիչնեը ֆինանսական հարցերի պատճառով մարտեր սկսեցին, որոնք ուժգնացա, և դրանց հետևանքով ոչնչացվեց պալատը: Մանգազեայի ճանապարհն օգտագործում էին օտարերկրյա վաճառականները, սակայն իշխանություններն ստիպված եղան այն փակել, որպեսզի որոշ չափով պաշտպանեն քաղաքը: 1672 թ. քաղաքում ուժգին հրդեհ բռնկվեց, և հենց այդ ժմաանակ էր ցարը խաչ քաշեց Մանգազեայի վրա:

Քաղաքը լքեցին նաև տեղի բնակիչները: Ծովային ճանապարհների փակումն այն դարձեց թշվառ ու օգտագործման համար ոչ պիտանի: Մանգազեան արագ կործանվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել