Շատերի պատկերացմամբ՝ քարե դարի կինը կեղտոտ ու խճճված վարսեր ուներ և կենդանու մորթուց հագուստ էր կրում: Սակայն այս պատկերացումները չեն համպաատասխանում իրականությանը. կանանց հագուստը մաքուր էր, վարսերը՝ խնամված: Նրանք անգամ տարատեսակ զարդեր էին կրում:

Երբ արդեն գոյություն ունեին մեծ քաղաքներ, դրանցից մեկում հնարավոր էր բնակեցնել մինչև 10,000 մարդու: Տները չունեին պատուհաններ, իսկ մուտքերը գտնվում էին տանիքներին, որտեղից աստիճաններով իջնում էին դեպի ներքև:

 Իհարկե, նեոլիթյան ժամանակաշրջանի քաղաքները ժամանակակից քաղաքների հետ քիչ ընդհանրություններ ունեին: Դրանք զուրկ էին մեզ համար սովորական դարձած փողոցներից և հրապարակներից: Քաղաքային կյանքը եռում էր միայն տանիքների վրա:

Հենց նեոլիթյան ժամանակաշրջանում մարդկությունը ստեղծեց կտորը: Դժվար է հավատալը, սակայն ժամանակակից տենդենցները նեոլիթյան շրջանից ի վեր այնքան էլ չեն փոփոխվել: Կտորից հնագույն կանայք կարում էին երկար կիսաշրջազգեստներ, կրում էին շապիկներ: Կանանց հագուստը զարդարված էր նախշերով ու զարդերով՝ պատրաստված ոսկորներից: «Իրեն հարգող» և «նորաձևությանը հետևող» յուրաքանչյուր կին ուներ բնական կաշվից պատրաստված երկարաճիտ կոշիկներ:

Եթե դատողություններ անենք՝ հետևելով հնուց մեզ հասած բազմաթիվ պատկերների և այլ աղբյուրների, ապա նեոլիթյան դարաշրջանում առավել գեղեցիկ են համարվել խոշոր կազմվածք և արտահայտված կոնքեր ունեցող կանայք: Հնագույն մարդիկ կարծում էին, որ նման մարմնակազմություն ունեցող կինը կարող է ծնել և խնամել առողջ երեխաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել