Hraparak.am-ը գրում է.

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի հրապարակն այսօր առավոտյան լեփ-լեցուն էր։ Պարզվեց՝ զորակոչ է։ Պատերազմից հետո առաջին զորակոչն էր տեղի ունենում Չարենցավանում։ Դրա համար Չարենցվաանի համայնքապետարանը հատուկ պատրաստություն էր տեսել, բարձրախոսներ էն դրել, փոքրիկ միջոցառում տեղի ունեցավ, որ բարձր տրամադրությամբ զինվորներին ճանապարհեն հայրենիքի սահմանները պաշտպանելու։ 

Չարենցավանի համայնքապետ Հակոբ Շահգալդյանը Hraparak.am-ին ասաց՝ մի խումբ երիտասարդներ այսօր Չարենցավանից զորակոչվեցին բանակ, ներկա էր Կոտայքի մարզպետը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետը, մարզի զինկոմը, բարեմաղթանքներ եղան, քահանան օրհնության խոսք ասաց, ու ճանապարհեցինք տղաներին բանակ»,-ասաց Հակոբ Շահգալդյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել