Դուք արդեն կրակել եք մեր ժողովրդի վրա։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը օդից և ցամաքից, տանկերից և անօդաչուներից, հրանոթներից և գնդացիրներից, զենքերի գրեթե բոլոր տեսակներից, ձեր դաշնակիցների ձեռքով, նրանց հետ համագործակցված կրակել ու սպանել ենք 5․000-ից ավելի երիտասարդների, կործանել ենք 18-20 տարեկանների գրեթե մի ողջ սերունդ։ Նրանք պաշտպանում էին ոչ միայն կառավարական շենքեր և ձեր վայելքի ամառանոցները, այլև մեր երկիրը, մեր Հայրենիքը, մեր Անկախությունը և մեր արժանապատվությունը։ Դուք նրանց չներեցիք այդ պայքարի համար, քանզի հայ ժողովրդին թշնամին եք ձեր հոգով և ազգադավ՝ ձեր գործերով։ Հիմա եկել է ձեր արձակած կրակոցների պատասխան տալու ժամանակը։ Եվ դա ուշանում է միայն ձեր ծույլ և օտար էությունն ամբողջությամբ բացահայտելու և դատաստանն ավելի խիստ դարձնելու համար։ Բայց այն երկար ուշանալ չի կարող։ Սպասե՛ք այնպես, ինչպես սպասում են մահապատժի դատապարտված հանցագործները՝ ամեն անգամ մոտակայքում ոտնաձայներ լսելիս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել