Hraparak.am-ը գրում է.

Քաղակտիվիստ Տիգրան Մազմանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է Գագիկ Սողոմոնյան կեղծ օգտատիրոջ գործունեությանը․

«Էս հարցով մոտ մեկ տարի առաջ դիմել էի ԱԺ պատգամավորներից մեկին։
Իսկ հիմա լծակներ կան փաստորեն։
Հիմա ինչ էլ անի կամ ասի էտ քիչա ձեզ»,- գրել է Մազմանյանը՝ կից տեղադրելով պատգամավորներից մեկի հետ երկխոսությունը։

Մազմանյանի այս գրառմանը արձագանքել է պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողը, վերջինս սպառնացել է, որ Մազմանյանը հաջորդ անգամ իր ձեռքից չի պրծնի․

«Լսի այ անինքնասեր, բոլոր չափերդ վաղուց անցել էս, մի հատ էլ սենց անմակարդակ բան գրես, ձեռիցս չես պրծնի»,- գրել է Սարգսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել