Sputnik Armenia-ն գրում է.

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդարձակ հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստիին։

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում չի բացառել, որ Հայաստանում Ռուսաստանի հետ համատեղ զենք արտադրվի։

«Ինչու ոչ։ Սկսեմ նրանից, որ Հայաստանում արդեն գործում են հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ, և այդ ուղղությամբ հետագա աշխատանքներն ընթանում են։ Բացի այդ, կշարունակվի հանրապետության տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման և արդիականացման տարածաշրջանային սերտիֆիկացված կենտրոնների ցանցի ստեղծման և ընդլայնման աշխատանքը, ինչը պակաս կարևոր չէ՝ հաշվի առնելով հարցի ֆինանսատնտեսական կողմը»,-նշել է նա:

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել