Ոնց հասկացա Արա Սաղաթելյանին 2 ամսով ձերբակալեցին միայն նրա համար, որ նա օգտվել ա VPN-ից, որից օգտվել ա նաև ֆեյք Գագոն։ Ով չգիտի, ասեմ, որ VPN-ը դա միջոց ա, որով հնարավոր է լինում փոխել IP և քո ինտերնետ հոսքերը վերահասցեավորել։ Այսինքն, դու ֆեյսբուք ես մտնում Հայաստանից, բայց VPN-ի միջոցով քո IP տանում ա ասենք Հոլանդիա։ Դրանից Հայաստանում բազմաթիվ օգտվողներ կան։ Ավելին, Opera բրաուզերն ինքն է ինկոգնիտո բաժնում առաջարկում միացնել VPN-ը։
Բայց գիտե՞ք երկրորդ աբսուրդը որն ա, որ դեռևս պատերազմի օրերից ՀՀ իշխանությունները արգելափակել էին ՀՀ տարածքից մուտքը ադրբեջանական ու թուրքական դոմեններով կայքեր։ Ու որպեսզի կարողանայիր ադրբեջանական սեգմենտից ինչ որ նկար քաշել կամ բան կարդալ, պետք է միացնեիր VPN-ը, ուրիշ տարբերակ չկար։ Այսինքն, Սողոմոնյան Գագո լինելու կասկածանքով մեծ հավանականությամբ կարող էին ձերբակալել նաև ինձ կամ ցանկացած մեկին, ով երբևէ օգտվել ա VPN-ից։ Բայց չէ, իրանք որոշեցին, որ դա հենց Սաղաթելյան Արան է։
Ի դեպ, սա գրելու ընթացքում զարմանալիորեն պարզեցի, որ ադրբեջանական կայքերի հասանելությունը, որն ընդամենը 2 օր առաջ դեռ մնում էր փակ, այսօր բացվել է, էլ VPN պետք չի օգտագործել:
Update. հասանելիությունը բաց է Ռոստելեկոմով, Ucom-ով այն դեռ մնում է փակ, VPN-ը հետ միացրեք))))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել