Աստղերը իրենցից ներկայացնում են մեծ լուսարձակող գազային միացություններ են, որոնք առաջանում են հիմնականում գազափոշային միացություններից՝ գրավիտացիոն սեղմումների հետևանքով։ Այսպիսով, եթե մարդ արարածը գիտի, թե ինչից է կազմված աստղը, արդյոք կարո՞ղ է այն վերստեղծել երկրային պայմաններում: Պարզվում է՝ այո: Արեգակի էներգիան գրեթե անսպառ է. աստղաֆիզիկոսները կարողացել են հաշվարկել, որ Արեգակի վայրկենական լույսը կարող է ԱՄՆ-ին էլեկտրաէներգիայով ապահովել միլիոնավոր տարիներ շարունակ:

Եթե Երկրի վրա գոյություն ունենար նմանատիպ փոքրիկ աստղ, ապա մարդիկ կմոռանային սպառվող ռեսուրսների հետ կապված խնդիրների մասին: Հենց այդ պատճառով էլ գիտնականները երկար տարիներ շարունակ փորձում են լաբորատոր պայմաններում ստեղծել Արեգակ:

«Տրինիտի» ատոմային ռումբի պայթյունից հետո հասկանալի դարձավ, որ պայթյունի պայմանները հանգեցնում են կրկնվող բազմաթիվ քիմիական և ֆիզիկական ռեակցիաների, որոնք տեղի են ունենում Արեգակի վրա յուրաքանչյուր պահի: Գիտնականները հասկացան, որ հնարավոր է առավել շատ էներգիա արձակել, ինչի համար հարկավոր է վառելիք և միջուկներ: Մոտեցման պահին միջուկները միանում են՝ միջուկային սինթեզ առաջացնելով: Տասնյակ տարիներ շարունակ գիտնականները փորձում են այս գործընթացն իրականացնել փոքրիկ կայանում՝ ջերմամիջուկային ռեակտորով:

Նման տեխնոլոգիան մարդկանց թույլ է տալիս դադարել օգտագործել բնական վառելիք, որոնց ռեսուրսները սպառվող են: Մոլորակի բնակչության թվի արագ աճն էներգիայի անբավարարության է հանգեցնում:

Չնայած այն բանին, որ ջերմամիջուկային սինթեզը վտանգավոր գործընթաց է, թվում է՝ մարդկությունն այլընտրանք չունի: Երկրի հնարավորությունները սահմանափակ են, իսկ կարիքները գնալով մեծանում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել