Ադա Դելիտուկը ծնվել է 1898 թ. Սպրուս-Կրիկում՝ ինուիթների ընտանիքում: Երբ մահացավ հայրը, երեխային ուղարկեցին Նոմ՝ Ալյասկա եկած միսիոներների օգնական աշխատելու: Ադային դպրոցում տեղավորեցին, որտեղ աղջիկը սովորեց գրագիտությունն, խոհարարություն և կարուձև: Ադան տիրապետում էր նաև ամերիկյան հիմնին, գիտեր դրոշի պատմությունը, կարողանում էր մաքրել ատամները, սանրվել և լվացվել:

Չնայած խիստ դաստիարակությանը՝ աղջիկը 16 տարեկանում ամուսնացավ Ջեք Բլեքջեքի հետ: Ամուսինները երեք երեխա ունեցան, որոնցից երկուսը մահացան: Անդադար վեճերի հետևանքով Ադան որդու հետ միայնակ մնաց: Նա գլուխ էր հանում կարուձևից և աշխատանքի անցավ ատելիեում: Որդուն՝ Բենետային, ստիպված էր մանակատուն հանձնել՝ հույսով, որ մի օր ամեն ինչ լավ կլինի և կկարողանա վերադարձնել իր որդուն:

Մի անգամ, երբ Ադան աշխատանքից տուն էր վերադառնում, նրան կանգնեցրեց մի ոստիկան և սկսեց պատմել ինչ-որ արկտիկական արշավի մասին, որի համար նավի վրա անգլերենին տիրապետող դերձակ է հարկավոր: Սկզբում Ադան տարակուսեց. չէ՞ որ նրան առաջարկում էին թողնել աշխատանքը, որդուն ու տունը: Սակայն ամսական 50 դոլար աշխատավարձը և հետագայում որդուն ևս իր հետ վերցնելու հնարավորությունը հաղթահարեցին վախը, և կինը համաձայնեց:

1931 թ. արշավի նպատակը Վրանգելի կղզիների գաղութացումն էր: Կղզիները գտնվում են Ռուսաստանի տիրապետության տակ: Վիլյալմուր Ստեֆանսոնը կանխատեսել էր, որ Ճապոնիան պատրաստվում է նվաճել տարածքը, և որոշել էր առաջինն այնտեղ հասնել:

Արշավախումբը բաղկացած էր 4 հետազոտողից, Ադայից և մի կատվից: Պահուստային պարագաները բավականին շատ էին, սակայն գիտնականները որոշեցին, որ ուտելիք կարող են  ինքնուրույն հայթայթել: Իսկ Ստեֆանսոնի համար դա ձեռտու էր, քանի որ նա վաղուց ցանկանում էր պարզել՝ կարո՞ղ է արդյոք մարդն ինքնաբավ ապրել Արկտիկայում:

Իհարկե, Ադան ևս ցանկանում էր մնալ այն վայրում, ուր ուղևորվել էին, սակայն հետազոտողները նրան համոզեցին գնալ «սպիտակ արջերի երկիր»: Ճանապարհորդության ընթացքում ավանտյուրիստները փոթորիկ, ծովային հիվանդություն հաղթահարեցին, համակերպվեցին միմյանց ներկայության հետ: Սակայն երբ հասան ափ և իջան նավից, նավը հանկարծակի սկսեց հետ լողալ՝ իր հետ տանելով ամեն ինչ:

Օրերն անցնում էին: Արշավախմբի անդամներն արդեն տներ էին փորձում կառուցել, կահույք պատրաստել, եղնիկներ որսալ: Միայն մեկ շաբաթ անց առաջին որսը հնարավոր եղավ հաջող իրականացնել: Սակայն Ադան վախենում էր արջերից, զենքից: Պարզվեց, որ նա անպետք մասնակից է, ավելին՝ նրա մոտ խուճապ էր սկսվել:

Ադան վախեցած էր, ինչպես նաև անպատասխան սիրահարվել էր արշավախմբի անդամներից մեկին: Ոչ ոք չէր հասկանում, թե աղջկա հետ ինչ է կատարվում: Ավելի ուշ նրա վիճակին տվեցին «արկտիկական հիստերիա» անվանումը: Նոյեմբերին սկսվեց արկտիկական գիշերը, որը տևում էր 2 ամիս. բոլորը վախենում էին Ադային համար: Սակայն մի օր ամեն ինչ կտրականապես փոխվեց. աղջիկն արթնացավ ուրախ, գոհունակ, սկսեց ուտելիք պատրաստել, կարել, հոգ տանել մյուսների մասին:

Բոլորն սպասում էին պահուստային պարագաներով լի նավի, սակայն այն չէր կարողանում բևեռային սառույցների միջով մոտենալ կղզուն: Արշավախումբն արդեն գրեթե մեկ տարի կղզում էր, ռեսուրսները սպառվել էին, ծառեր չէին մնացել, տղամարդկանցից մեկի մոտ լնդախտ էր սկսվել:

Ոչինչ անել այլևս հնարավոր չէր: 1923 թ. հունվարին երեք տղամարդ ոտքով հասան ցամաք, իսկ Ադան հիվանդ Նայթի հետ մնաց բազայում: Հետագայում Քրոուֆորդին, Գալին և Մաուրերին այլևս ոչ ոք չտեսավ:

Ադան ստիպված էր փայտ հավաքել, կոտրել, խոհարարությամբ ու մաքրությամբ, բժշկությամբ զբաղվել: Նայթը նույն թվականի հունիսին մահացավ հիվանդության պատճառով: Ադան այլևս ուժ չուներ՝ նրան թաղելու: Նա փակեց Նայթի սենյակի դուռը, որպեսզի գիշատիչները չհոշոտեն մարմինը: Ինքը շարունակեց գոյատևել, լուսանկարել ու որսորդությամբ զբաղվել սովորեց, սկսեց օրագրում գրառումներ կատարել:

1923 թ. օգոստոսի 19-ին հորիզունում երևաց «Դոնալդսոն» նավը: Կինն սկսեց բղավել և օգնություն կանչել. «Այստեղ ոչ ոք չկա բացի ինձնից»: Այո, Ադա Բլեքջեքը դարձավ իրական «կին-ռոբինզոն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել