Aysor.am-ը գրում է.

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ծանոթացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ «Կանաչ ապագա» նախաձեռնության ղեկավար Վահագն Վարագյանի երեկվա գրառմանը։

Ըստ այդ գրառման՝ Արթուր Մկրտչյանը երեկ «Տրիումֆ» սրճարանում հեռախոսի մեջ գոռում էր՝ «ինչ կապ ունի, որ երեք անչափահաս երեխա ունի, ոնց ուզում ես արա, դրանք պետք է նստեն»։

«Բարձարագույն դատական խորհրդի նախագահն ամեն ասեկոսեի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Վարդազարյանը։

Դիտարկմանը, թե Վարագյանն ասել է, որ իր ասածները կփաստեն նաև սրճարանի տեսախցիկները, ԲԴԽ նախագահն ասաց, թե շատ լավ կլինի, եթե տեսաձայնագրությունները պահանջեն։

«Այդ դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը հավուր պատշաճի կարձագանքի», - ասաց նա։

Ռուբեն Վարդազարյաննն ասաց, թե ճանաչում է Արթուր Մկրտչյանին ու չի հավատում, որ նման բան կարող է տեղի ունեցած լինել։

«Բայց չեմ բացառում, այսինքն՝ չեմ հավատում, բայց չեմ էլ բացառում», - ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել