«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի որսը սկսվեց այն բանից հետո, երբ այդ ֆեյքը մեկ օրում 2-3 հատ ստատուս ընծայեց ԱԱԾ պետին (նու ընծայել ասելը մեղմ ա, նխշել էր)։ Ու հենց նույն օրը ԱԱԾ պետը, պզուկոտ մալալետկի պես, գժված, կատաղած, սաղին խառնեց իրար, թե բա՝ ոնց ուզում եք գտեք, բռնեք, բերեք, ինձ են քրֆել։ Նրանք էլ 6 հոգու բերման ենթարկեցին, 4 հոգու ձերբակալեցին, իսկ Գագոն դեռ գրում ա։ Այսինքն ԱԱԾ պետի անմիջական հսկողության տակ գտնվող օպերացիան փաստացի տապալվեց, որովհետև իրանց նպատակին չհասան։
Անկեղծ ասած ես զարմանում եմ աբազյանին ԱԱԾ ընդունողի վրա։ Ախր դա բռնկուն, ինքնատիրապետումը կորցնող ու անհավսարակշիռ մարդ ա, ում անգամ մի հատ ֆեյքն ա կարում հունից հանի, դուք էդ մարդու ո՞նց եք ցելի երկրի ազգային անվտանգություն վստահել։ Նշանակեիք գազանանոցի պահակ, ահագին լավություն արած կլինեիք։
КГБ-իշնիկ ասված երևույթը, որքան էլ բացասական ենք ընկալում, բայց հասկանում ենք, որ դրանք սառնասիրտ, ձիգ ու առանց հումորի զգացումի մարդիկ են, ովքեր իրենց ուսերին են կրում երկրի ազգային անվտանգությունը ու իրանց հետ չարժի գործ ունենալ։ Բայց նայում ես աբազյանի վարքն ու գործողությունները, հասկանում ես, որ Չարբախի թաղայինն ավելի սառնասիրտ կլիներ էս հարցում, քան ՀՀ ԱԱԾ պետը գտնվեց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել