Ուրեմն երկրի վարչապետը կապիտուլացիայի է ենթարկել հայրենիքը (լուրջ կասկածներով վաճառել հայրենիքը), երկրի երկրորդ դեմքը` ԱԺ նախագահը թուրքական գործակալ է, գերիների ու անհետ կործաների հարազատները 100 օրից ավել փողոցներում պահանջում են իրենց հարազատների ոսկորները գոնե վերադարձնել, Գորիս- Կապան ճանապարհն ամեն անցնող ՀՀ քաղաքացու` մասնավորապես սյունեցու, պատիվն ու արժանապատվությունը վիրավորվում է, դա հեչ, բայց ինչ-որ ֆեյք ԱԱԾ տնօրենին է վիրավորել և մի ամբողջ պետական ապարատ կաթվածահար`օրը մի քանի անգամ, մի քանի Գագիկ Սողոմոնյան ա բռնում, ու խայտառակվում, որ էնքան թույլ կառույցա, որ մի հատ ֆեյք չի կարողանում բռնի: Եթե էդ կառույցում ուսադիրը հարգող մարդ դեռ մնացել ա պիտի դիմում գրի ու դուրս գա: Չխառնվի առհասարակ մայրամիգ կապիտուլյանտովնայի ու մնացածի զզվելի առօրյան հանրությանը ներկայացնող անձի բացահայտմամբ: Հայաստանի «ամենահզոր» ուժային կառույցը օգտագործվում է սեփական ընտանիքի համար, մի ամբողջ համակարգ լծված է այդ գործին, իսկ որ ամենազավեշտալին է` Գագիկ Սողոմոնյանը դեռ շարունակում է գրել և իրազեկել քաղաքացիներին երկրի գերագույն գլխավոր դավաճանի ընտանիքի և մերձավորների մութ օրերը:
Գագիկ Սողոմոնյան հանդիսացող 7 անձ են տարել ԱԱԾ` ձերբակալել 4:
Իհարկե հույս չունեմ, որ պողոսների ուղեղը կմտնի մի բան, բայց ուզում եմ հասկանամ գերիներն ու անհետ կորածների վերադարձով ԱԱԾ-ն նույն ինտեսիվությամբ է գործ անում, թե տղերքի մասին չի էլ հիշում! Գոնե նույն ինտեսիվությամբ էն մեր 6 երեխեքին փրկեիք, որ դեկտեմբերի 27-ին սպանվեցին ու խոշտանգվեցին! Դուք նամուս ունե՞ք պարոնայք սպաներ, դուք հասկանում ե՞ք, որ ամոթալի վիճակում եք հայտնվել!
Այսինքն ստացվում է, որ մեր երկրում չունենք որևէ այլ խնդիր, բացի Գագիկ Սողոմոնյան բռնելը :
Արտակարգ երկիրա
Հ.Գ Narek Malian- ի ստեղծագորելու տաղանդը չեք սահմանափակելու, ներկայացումն էլ անպայման բեմադրվելու է, քանի որ հանրությունն անսահման ցանկություն ունի այն տեսնելու:
Ազատություն՝ քաղբանտարկյալներին, մահ ՝ դավաճաններին:
Հ.Գ.Գ
Gagik Soghomonyan неуловимый:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել