«Հայրենիքի փրկության շարժումն» ազդարարում է պայքարի նոր մեկնարկի մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Շարժումը:

Սկսվելու են բողոքի գործողություններ, անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր ողջ հանրապետությունում, և համառ պայքարի շնորհիվ ի վերջո ապիկար ու դավաճան իշխանությունը հեռանալու է։

Առաջիկա բողոքի գործողությունը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ ժամը 18։00-ին, Պրահայի այգուց, որտեղից կմեկնարկի անհնազանդության երթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել