33 տարի առաջ այս օրը նույնպես շաբաթ օր էր։ Օպերայի հրապարակում Արցախն Ադրբեջանի կազմից հանելու պահանջով առաջին ցույցի օրն էր։
Շատերի համար այդ ցույցին դուրս գալը վախենալու էր, քանի որ այդ շաբաթ օրով ոչ ոքի մտքով չէր անցնի, որ Սովետմիության փլուզմանը մնացել է 4 տարուց էլ քիչ։ Կայսրությունը կար, կար նաև կայսրության պետանվտանգության կոմիտեն, նույն ինքը КГБ-ն...
Ըստ այդմ հատուկենտ մարդիկ էին դուրս եկել այդ օրը Օպերայի հրապարակ։
Բայց 1988-ի փետրվարի 20-ից ընդամենը 6 օր անց արդեն հարյուր հազարներով մարդ կար Օպերայի շուրջ։ Դա իմ աչքով եմ տեսել։ Փետրվարի 20-ի սակավամարդ ցույցով սկսված այդ շարժումը հաղթեց. Հայաստանը դարձավ անկախ պետություն, ազատագրեց Արցախը։
* * *
Մոտ 3 տարի առաջ՝ 2018 թվականի մարտի սկզբներին մի խումբ վիժվածքներ քայլարշավ սկսեցին դեպի Երևան։ Նրանք ատում էին Հայաստանը, հայերին, թեպետ այդ մասին բարձրաձայն, բնականաբար, չէին հայտնում։
Նրանք էլ էին սակավաթիվ, բայց նրանց շարժում էր ոչ թե սերն առ հայրենիք, այլ ատելությունը, նրանց նպատակը Հայաստանի հաղթանակը չէր, այլ Հայաստանի կործանումը։
Նրանք նույնպես հաջողեցին և հայկական պետականության, Հայաստանի ինքնիշխանության ապամոնտաժման իրենց ծրագիրն այսօր առաջ է գնում։
Այդ վիժվածքների հրամաններով այսօր ձերբակալում են մարդկանց (ինչպես և 33 տարի առաջ սովետական ԿԳԲ-ն էր անում), որոնք փորձում են Հայաստանի պետականությունը պաշտպանել։
Վիժվածքներին պետք է կանգնեցնել։ Այսօր՝ 1988 թվականի փետրվարի 20-ից ուղիղ 33 տարի անց, ժամը 15:00-ին պետք է լինեք Օպերայի հրապարակում։
Կամ նիկոլաթուրքերին սիքտիր ենք անում, կամ Հայաստան չի լինում, դա է մեզ թողած միակ ընտրությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել