Նախորդ դարի ամենահամարձակ ճարտարագիտական նախագծերից մեկը ենթադրում էր ամբողջական քաղաքի կառուցում, որը պետք է դառնար Բուանտույի առանձնացած ազգերի կենտրոնը: Սակայն ճարտարապետներին «հաջողվեց» ստեղծել մոլորակի ամենասարսափելի վայրերից մեկը, քանի որ կառուցման ընթացքում հսկայական շինությունը սառեցվեց և գաղտնիացվեց:

Մինչ օրս օբյեկտը փակ է: Այն չեն ցուցադրում հեռուստացույցով, քանի որ քաղաքը խնամքով թաքցնում են լրագրողների «հետախուզական գործունեությունից»: Բանն այն է, որ կառույցի շինության համար օգտագործվել են միլիարդավոր դոլարներ: Պետությունները, որոնց պատվերով կառուցվել է այն, փորձում են ամեն կերպ գաղտնի պահել այն, ինչպես նաև չեն ցանկանում խոստովանել, որ Աֆրիկայի 11 աղքատ պետություն իրենց գումարները թաղել են ավազի մեջ՝ այդպիսով առաջացնելով համաշխարհային հասարակության վրդովմունքը:

Անանուն քաղաքի կառուցման վերաբերյալ կոնվենցիան 1983 թ. ստորագրել են 11 աֆրիկյան պետություններ՝ Անգոլան, Կամերունը, Ռուանդան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը, Կոմորյան կղզիները, Հասարակածային Գվինեան, Սան-Տոմեն, Կոնգոն, Փրինսիփին և Զամբիան: Այս պետությունները պլանավորել էին մայրցամաքի հնագույն ժողովուրդների համար կենտրոն հիմնել, որը կզարգանար բնության հետ միասնության մեջ: Ստեղծվող վայրում կլուծվեին Աֆրիկայի խնդիրները, կմեծանար Բուանտույի մշակութային-պատմական նշանակությունը:

Առաջին քարը դրվել է 1983 թ. օգոստոսին: Կառուցվող վայրում պետք է գտնվեին ասոցիացիայի շտաբ-բնակարանը, մի քանի ենթակառուցվածքային օբյեկտ, բնակելի համալիրներ: Սակայն նախագիծն այդպես էլ իր վերջնական նպատակին չհասավ:

Մինչև վերջերս Բուանտուն պաշտպանում էին զինվորականները: Օբյեկտն անհնար էր լուսանկարել անգամ ուղղաթիռից: Այսօր հսկայական տարածքը պաշտոնապես պահպանվում է, սակայն զինվորականներ հազվադեպ են այցելում: Պետությունները որոշել են պաշտպանել քաղաքը ցուցանակներով և տեսախցիկներով: Քաղաք այցելել ցանկանում են շատերը: Որոշ ընկերություններ պարբերաբար այսօր այնտեղ անց են կացնում վտանգավոր էքսկուրսիաներ:

Հսկայական տարածքում գտնվում են տասնյակ խոշոր շինություններ, որոնք չունեն դռներ ու պատուհաններ: Իրար են միանում տրոտուարներով և աստիճաններով: Գետնի տակով անցնում են հարյուրավոր թունելներ:

Կոնվենցիայի կնքման պահին նախատեսվող ռեսուրսների ծավալը բավականին մեծ էր, սակայն եկավ մի պահ, երբ վերոնշյալ պետությունները նվազեցրին սուբսիդիաները: Երբ ներդրողների ընդհանուր պարտքը հասավ 4,5 միլիարդ դոլարի, որոոշում կայացվեց կառուցումը սառեցնելու, և դրան այլևս ոչ ոք երբեք չանդրադարձավ: Այսօր աֆրիկյան կիսակառույց քաղաքը համարվում է ուրվական-քաղաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել