«Այսօր ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել: Իշխանություններն այս օրերին ուզում էին ցույց տալ, թե անհանգստացած չեն, սակայն իրականում դա սոսկ արտաքին շղարշ է: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, թե կատարված ուսումնասիրություններով, հանրահավաքի մասնակիցները բավականին շատ են լինելու:

Եվ ահա, կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, մարզպետներին հրահանգվել է համայնքապետների միջոցով համապատասխան «աշխատանքներ տանել», որ մարդիկ «հանգիստ նստեն տեղները»: Նմանատիպ հրահանգ տրվել է նաև իրավապահ համակարգին՝ արդեն այսօրվա անելիքի համար՝ «ճանապարհներին ուշադիր լինելու» առումով:

Ճիշտ է, ըստ մեր աղբյուրի, Փաշինյանին ասել են, որ հիմա շատ դժվար կլինի մարդկանց թույլ չտալ մարզերից գալ, բայց վերջինս հրահանգել է ուղղակի գործ անել՝ «ինչքան հնարավոր ա»:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ իշխանամերձ, իշխանապաշտ որոշ շրջանակներ հնարավոր է այսօր սադրանքներ հրահրեն՝ բախումների ու հանրահավաքը «հարամելու» նպատակով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել