Հին Եգիպտոսը հայտնի էր որպես զարգացած ու հզոր քաղաքակրթության օջախ: Հաճախ Հին Եգիպտոսին նվիրված նկարազարդումներում հանդիպում են կատուներ, որոնք ինքնանպատակ չեն պատկերված: Կատուների համար հնում անգամ խոշոր պատերազմներ են ընթացել: Բանն այն է, որ Եգիպտոսի քաղաքակրթության զարգացման մեջ մեծ դերակատարում են ունեցել հենց այս կենդանիները:

Եգիպտացիները սովորել էին հավաքել և պահել սեփական հատիկեղենը: Մ.թ.ա. 5-րդ հազարամյակում եգիպտացիներն ակտիվորեն սկսեցին զբաղվել հողագործությամբ: Ընդհանուր առմամբ ագրարային հեղափոխությունը մեծ քայլ էր մարդկության էվոլյուցիայի մեջ, քանի որ դրա օգնությամբ լուծվեցին քոչվորության և սննդի հայթայթման հետ կապված բազմաթիվ խննդիրներ: Սակայն, միաժամանակ, ի հայտ եկան այլ խնդիրներ: Հատիկեղենն ուտում էին կրծողները, որոնց համար դա սննդի հիմնական աղբյուր էր: Հետևաբար եգիպտացիներն ամեն գնով պետք է կարողաային պահպանել իրենց հատիկեղենը:

Հատիկեղենի պաշարները խնամքով պահում էին հսկայական ամբարներում, որոնք նման էին աշտարակների: Սակայն կրծողները, այնուամենայնիվ, անցքեր էին գտնում և մուտք գործում ամբարներ: Հարկ է նշել նաև, որ փոքրիկ մուկը կարող է մեկ օրում մինչև 3 գ հատիկեղեն ուտել: Իսկ մկները, ինչպես հայտնի է, շատ արագ են բազմանում: Հին եգիպտացիներն այդ մաիսն տեղյակ չէին. նրանք առհասարակ մկների մասին շատ բան չգիտեին և նրանց վնասակար չէին համարում: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ պարզ դարձավ, որ հենց մկներն են գլխավոր խնդիրը: Մարդիկ պետք է բնական եղանակներով փորձեին պայքարել կրծողների դեմ, այդ իսկ պատճառով էլ սկսեցին վարժեցնել մանգուստներին, աղվեսներին և անգամ ոզնիներին, որոնք կոչված էին բռնելու կրծողներին: Սակայն վերջիններիս դեմ ամենաարդյունավետ պայքարողները, իհարկե, կատուներն էին: Կատուները փրկեցին Եգիպտոսը, այդ իսկ պատճառով էլ մինչ օրս համարվում են սուրբ կենդանիներ եգիպտացիների համար:

Հին Հունաստանում ևս հատիկեղենը մկներից պատպնելու մեծ խնդիր կար, այդ իսկ պատճառով էլ ույները դիմեցին եգիպտացիների օգնությանը: Սակայն վերջիններս չէին պատրաստվում նրանց անվճար կատուներ տալ: Այդ իսկ պատճառով հույներն ստիպված էին հանցավոր խմբեր կազմել և կատուներ հափշտակել եգիպտացիներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել