Մարսի նվաճումը վաղուց անհնար չի թվում մարդկությանը: Իհարկե, մարդիկ դեռևս չունեն հնարավորություն Կարմիր մոլորակ ուղևորվելու, սակայն այդ ուղղությամբ հստակ աշխատանքներ արդեն իրականացվում են:

Փորձնական բնակեցման համար նախևառաջ հարկավոր է Մարսի մակերևույթին կառուցապատում իրականացնել: Նման նախագծի նախատիպը կիրականացվի Մոխավե անապատի տարածքում: Եթե այդ փորձը հաջող ավարտ ունենա, ապա նախագիծը կհաստատվի և կկիրառվի ապագայում տիեզերական նոր բացահայտումներ կատարելու համար:

Փորձնական լաբորատորիայի աշխատակիցները տեսություն են առաջ քաշել առ այն, որ բնակավայրի հիմնումը կբարելավի մեր մոլորակի վրա կյանքը: Բանն այն է, որ նախագծվող բնակավայրն ամբողջությամբ ինքնավար է լինելու և զինված վերականգնվող ռեսուրսներով:

Բացումից հետո հանրությունը տիեզերական բնակավայրի նախատիպը կարող է այցելել կես տարի շարունակ: Հասանելիությունը տարածքին կլինի վճարովի. մեկ շաբաթ այլմոլորակային բնակավայրում ապրելը կարժենա ավելի քան 3500 եվրո: Հետագայում կայանը փորձնական պոլիգոնի դեր կունենա:

Բնակավայրում սննդի, ջրի ու էներգիայի արտադրությունն ու մշակումը տեղի կունենա ավտոնոմ եղանակով: Կայանում միաժամակ ապրել կկարողանա 100 մարդ: Ջրի մաքրման և թափոններից ազատվելու հնարավորություններն այլ մոլորակների վրա կյանքը ոչ միայն հնարավոր են դարձնում, այլև բարելավում են Երկրի վրա էկոլոգիական վիճակը: Անհրաժեշտ ուսումնասիրությունները տևել են երկու տարի, և այդ ընթացքում NASA-ի հետ միասին մշակվել են ջրի մաքրման և բույսերի աճեցման հատուկ տեխնոլոգիաներ: Ըստ նախագծի՝ բնակավայրի կառուցումը կսկսվի 2021 թ.:

Համակարգի անվտանգությունն ու աշխատունակությունը ստուգել հնարավոր է միայն երկրային պայմաններում: Հասարակությունն, ընդհանուր առմամբ, դրական է ընդունել ապագա կառույցի վերաբերյալ լուրը, քանի որ Մարսի «գաղութացման» կողմնակիցներն այսօր բավականին շատ են:

Անապատի հողը, որտեղ նախատեսվում է նախնական կառուցապատումը, նման է Մարսի հողին:: Մրսի հողն առանձնանում է pH-ի բարձր մակարդակով և թույլ չի տալիս առանց քիմիական բաղադրության փոփոխության որևէ բան աճեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել