Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում՝ փետրվարի 19-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 20-ին, 21-ի գիշերը` շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում    ժամանակ առ ժամանակ  սպասվում է ձյուն։

Փետրվարի   22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին գիշերը աստիճանաբար կնվազի  7-9 աստիճանով։

Երևան քաղաքում՝ փետրվարի 19-ի ցերեկը դադարներով սպասվում է թույլ ձյուն։
Փետրվարի  20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ  սպասվում է  ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել