Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում անհայտ քաղաքացին զանգահարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հայտնել, որ ինքը այսօր պատրաստվում է պայթեցնել Գագարին գյուղի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի Գագարինի կամուրջը:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը ստացվել է նշված նախարարության քարտուղարության պետ Գայանե Հովհաննիսյանին, ով էլ տեղեկությունը փոխանցել է իրավապահներին:  Գ. Շամշյանի տեղեկություններով զանգահարողը ներկայացել է, որ ինքը Խաչատուր Աբովյանն է, ով Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ Սևան քաղաքի Գագարին համայնքի 44-ամյա բնակիչ է: 

Նա  աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գագարինի գազի բաշխման կայանում: 

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ ոստիկանության  Սևանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Խ. Աբովյանին հայտնաբերելու ուղղությամբ:

19․02 

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանության Սևանի  բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են Խ․ Աբովյանին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սևանի բաժին և կատարված ահազանգի փաստով բացատրություններ է տվել, ապա բաց է թողնվել։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել