Ադրբեջանցի հոդվածագիր Թենգիզ Աբլոտիան ծավալուն հրապարակման մեջ անդրադարձել է 2020թ․ պատերազմում դրոնների կիրառմանը՝ շեշտելով, որ այդ մեծագույն ներդրման համար Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը դարձել է Թուրքիայի և Ադրբեջանի ազգային հերոս։
Ապա փորձելով մի քիչ էլ հերոսացնել ադրբեջանցի զինվորներին՝ հեղինակը խճճվել է հակասությունների մեջ։
1․ Նախ դրոնների առումով Ադրբեջանը համեմատում է Իսպանիայի հետ, իսկ հայերին՝ հնագույն ացտեկների ու ինկերի քաղաքակրթության հետ՝ նշելով, թե միայն ժամանակի համար նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ իսպանացիները կարողացան տիրանալ նրանց ժառանգությանը։
2․ Ապա 2020թ․ Հայաստանը համեմատում է 1993-ի Ադրբեջանի հետ։ Այստեղ էլ ասում է՝ ինչպես 1993-ին հայերը, այնպես էլ 2020-ին ադրբեջանցիները պայքարում էին իրենց հողերի ազատագրման համար․․․ 
Հոդվածում ադրբեջանցի հեղինակը այլ գաղափարներ ևս արտահայտում է, որոնցից առանձնացրել եմ հետևյալը՝ որպես յուրատեսակ ուղերձ։ Ասում է՝ դրոնները սոսկ միջոց են, որ կարողանան ժամանակավորապես հակառակորդին թաքստոց մտցնել, բայց դրա ժամանակն էլ է անցնում․․․
Ըստ ադրբեջանական տրամաբանության՝ 1994-2020թթ ընթացքում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ կա մեկական հաղթանակ։ Թշնամին հույս ունի տոնել իր երկրորդ հաղթանակը։ Իսկ մե՞նք՝ հայերս, ի՞նչ ենք մտածում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել