Panorama.am-ը գրում է․

Այսօր՝ 2021 թ.-ի փետրվարի 18-ին նախատեսվում է «Perseverance» տիեզերագնացով վայրէջք կատարել Մարսի վրա: «ՏԱՍՍ»-ը նյութ է պատրաստել մարսագնացների կողմից մոլորակի ուսումնասիրության մասին։

Այսպես, մինչ օրս դեպի Մարս մոլորակ թռիչքներ են կատարել ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի տիեզերագնացները: Բայց միայն ԱՄՆ-ն է կարողացել հաջողել՝ Կարմիր մոլորակ տանող պատնեշը որոշ չափով հաղթահարելու առումով։

2021 թվականի մայիսին Չինաստանը նախատեսում է իր առաջին մարսագնացն ուղարկել դեպի մոլորակ։ 

2022-ին նախատեսվում է կյանքի կոչել «ExoMars-2022» ռուս-եվրոպական առաքելությունը, որի շրջանակներում մոլորակ կուղարկվի եվրոպական առաջին մարսագնաց Ռոզալինդ Ֆրանկլինը:

Նշվում է, որ ինքնաշարժ մեքենաներ Մարս ուղարկելու առաջին փորձը կատարվել է Խորհրդային Միության կողմից: 1971-ի մայիսին 9 օրվա տարբերությամբ գործարկված նույնական «Մարս-2» և «Մարս-3» ավտոմատ կայանները տիեզերք են ուղակել մինի-մարսագնացների։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել