Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որը պետք է կայանար վաղը՝ փետրվարի 19-ին, Բաքվում, հետաձգվել է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հանդիպման հետաձգման պատճառը չի նշվում,  սակայն այն, ամենայն հավանականությամբ, կապված է Վրաստանի ներքաղաքական իրավիճակի ու վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարական հետ։

Հիշեցնենք, որ նախօրեին արդեն Բաքու է ժամանել Թուրքիայի ԱԳ նախարարը։

Փետրվարի 19-ի հանդիպումը լինելու էր Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ 9-րդ հանդիպումը: 

Հիշյալ երկրների ԱԳ նախարարների միջև եռակողմ 8-րդ հանդիպումը կայացել էր 2019թ. Թբիլիսիում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել