Panorama.am-ը գրում է.

Մի քանի ժամ տեղացած ձյան պատճառով Երևանի՝ հատկապես բարձրադիր հատվածների բնակիչները աշխատանքի, դասի հասնելու խնդրի առաջ են կանգնել։

Համացանցում արված գրառումներն ու հրապարակած լուսանկարները վկայում են, որ քաղաքապետարանը փողոցների ու ճանապարհների մաքրման աշխատանքներ չի իրականացրել։

Քաղաքի գրեթե բոլոր պողոտաներում խցանումներ են, վթարներ, չի աշխատում հասարակական տրանսպորտը, ինչի հետևանքով կանգառներում մարդկանց մեծ կուտակումներ են։ Հրաշքով ավտոբուս նստած ուղևորներին ավտոբուսի վարորդն ասել է՝ վարորդները խուսափում են կամ չեն կարողանում Նոր Նորք բարձրանալ։

«Ավան, Քանաքեռ... Զեյթուն... Մոնումենտ... սարսափելի է, հայելի»։
«Մյասնիկյանն էլ է հայելի»։

Նյութի գլխավոր լուսանկարն արվել է քիչ առաջ Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Հայկի արձանին մոտ գտնվող կանգառում։





Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել