Panorama.am-ը գրում է.

Միխայիլ Խաչատուրյանի սպանության վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները դատարանում հայտարարել են, որ քույրերից փոքրը մյուս երկուսին համարժեք մեղսակից է թվում։ Այս մասին լրագրողներին ասել է տուժած կողմի ներկայացուցիչ Գեորգի Չուգուաշվիլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կրտսեր քրոջ գործը բաժանվել է առանձին վարույթի՝ հանցանքի պահին նրա անմեղսունակ ճանաչման պատճառով: Նրա գործը Բութիրսկի դատարանը քննարկում է փակ նսիտով։

«Շտապօգնության թիմի աշխատակիցները հարցաքննության ժամանակ հաստատեցին աղջիկների ցուցմունքները, բայց մեր հարցերին ավելացրին, որ կրտսեր քույրը ամենաադեկվատն էր, ինչը հակասում է ժամանակին իրեն անմեղսունակ ճանաչելու որոշմանը: Բժիշկներն ասացին, որ եթե խելագարության նշաններ նկատեին, նրանք կզանգահարեին հոգեբուժարան», - ասել է  Չուգուաշվիլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել