Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, սպասվում է ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք։

ԱԻՆ-ից նաև զգուշացնում են, որ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ, իսկ Երևանում 20-25 մ/վ։

Հանրապետության տարածքում փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ին շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, փետրվարի 18-20-ը՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։

Փետրվարի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 17-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-22-ն աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի 17-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին, 21-ի գիշերը՝ թաց ձյուն, փետրվարի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել