Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ այսօր բանակցություններ կանցկացնի՝ ՀՀ ԱԳ նախարարի Մոսկվա կարճատև աշխատանքային այցի շրջանակներում, գրում է Tass-ը։

Նախատեսվում է, որ նախարարների ուշադրության կենտրոնում կլինի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների իրագործումը` շեշտը դնելով մարդասիրական օգնության տրամադրման, ենթակառուցվածքների վերակառուցման և Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա:

Կողմերը քննարկելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աշխատանքների պլանները:

Լավրովը և Այվազյանը կքննարկեն նաև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի այլ հարցեր: Զրույցը կընթանա մամուլի համար փակ ձևաչափով:

Երկու երկրների արտգործնախարարները մշտական կապ են պահպանում հեռախոսով: Տարեսկզբից Լավրովն ու Այվազյանը չորս անգամ հեռախոսազրույց են ունեցել:

Նշվում է, որ արտաքին գործերի նախարարության շփումներին զուգահեռ, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահող խումբը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի տրանսպորտային և տնտեսական հարցերի կարգավորմամբ: Այն ստեղծվել է երկրների ղեկավարների հունվարի 11-ին կայացած բանակցություններից հետո և մինչ այժմ անցկացրել է երկու հանդիպում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել