«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Այս մասին դեռ փետրվարի 13-ին հայտարարել էր Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը:

Եվ եթե ԵԱՏՄ-ն նախկինում մշտապես դիտարկվել է միայն նախկին ԽՍՀՄ երկրների ինտեգրացիա, ապա Իրանի միացմամբ այն դուրս կգա այդ շրջանակներից: Հնարավոր անդամակցության պարագայում Իրանը կկարողանա որևէ կերպ չեզոքացնել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները, նաև նոր համագործակցության հարթակ կհանդիսանա Հայաստանի համար: Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իրանի՝ ԵԱՏՄ անդամակացությամբ հատկապես շահագրգռված են իրանցի պահպանողականները:

«Նրանք կարծում են, որ կառույցի և հատկապես ՌԴ-ի հետ հարաբերությունները պետք է խորացնել և օգտվել նաև Հարավային Կովկասում ավտոճանապարհների ապաշրջափակմամբ: Իրանը սա դիտարկում է որպես ուղիղ կապ Նախիջևանի ճանապարհով դեպի ՌԴ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի ճանապարհով: Եվ ինչպես երևում է, ռուսական կողմը ևս շահագրգռված է այսպիսի հնարավորությամբ»,– նշում է նա:

Փորձագետի խոսքով՝ Իրանը ԵԱՏՄ-ից սպասում է տնտեսական կապերի զարգացում, նաև քաղաքական և ռազմական համագործակցություն: Մասնավորապես, իրանական կողմը սպասում է, որ քաղաքական և ռազմական համագործակցությունը կարող է անվտանգություն ապահովել Իրանի համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել