Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված կապիտուլյանտն, ըստ ԶԼՄ-ների վաղն առավոտյան լինելու է Գյումրիում և փակ հանդիպում է ունենալու 2020 թ-ի նոյեմբերին Հադրութի շրջանում ադրբեջանցիների կողմից գերեվարված 57 շիրակցիների հարազատների հետ, որոնց արդեն երրորդ ամիսն է փափուկ բարձը դնում է գլուխների տակ՝ խոստանալով, որ շատ շուտով իրենց հարազատները կլինիեն Հայստանում և չի կատարում իր այդ խոստումը, քանի որ գերիների ազտանման հարցում դավաճան Նիկոլը ոչինչ չի կարող անել...
Ազգադավը մտածում էր, որ ինչպես առաջին՝ 44 գերիների ազատման հարցում, երբ, ցավոք ոչ մեր իշխանությունների ջանքերի, այլ Ռուսաստանի միջամտությամբ նրանք տեղափոխվեցին հայրենիք, իսկ ինքն էլ այդ ամենն օգտագործեց ինքնագովազդվելու համար, "հադրության պատանդների" հարցում էլ նույնը կլինի, սակայն սխալվեց... Մոսկվայում շատ լավ հասկացան Նիկոլի էժանագին և կեղտոտ խաղը...
Համոզված եմ, վաղվա հանդիպմանն ազգադավ Նիկոլը "կկտի" գերեվարվածների հարազատներին, կհուսադրի, որ շատ շուտով գերիները կլինեն տանը, ինչպես նաև կխոսի իր տիտանական աշխատանքի մասին այդ հարցում՝ գերեվարվածների հարազատների մոտ տպավորություն թողնելու, թե ինչ ազգանվեր գործիչ է ինքը, և իր միսիան կատարած համարելով ու համոզված լինելով, որ որոշ ժամանակ գերեվարվածների հարազատներին լռեցրել է և այդ խնդիրն առժամանակ իրեն չի անհանգստացնելու կգնա մի տեղ ստամոքսը լցնելու ու հանգիստ կվերադառնա Երևան...
Հ.Գ. Շիրակի մարզից գերեվարծաների հարազատները պետք է մեկ բան իմանան... Ինչպես 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո ազատված մեր գերիները, այդպես էլ մեր շիրակցի տղաները Հայաստան են հասնելու ռուսաստանցի գեներալ Մուրադովի ուղեկցությամբ, և վարչապետի աթոռը զբաղեցնողն այդ հարցում ոչինչ է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել