Ինչու էի ես դեմ 2018-ին տեղի ունեցողին՞։ Քանի որ վստահ էի, որ համակարգային խնդիրները դա չի լուծելու, ավելին, միայն խորացնելու ա։ Ինչու էի վստահ՞։ Քանի որ տեսնում էի, թե ինչ կադրային ռեսուրսով ա գալիս նոր թիմը, ինչ մեխանիզմների կիրառմամբ ու ինչ իրական նպատակներով։ Նման ստարտային պայմաններով հաջողության հասնելու շանսերը ուղղակի զրոյական էին։
Հիմա համակարգային խնդիրներ չկան, քանի որ համակարգ էլ չկա, էլ ոչինչ չկա։ Պետք ա զրոյից կառուցել։ Ինչպես, դա ես միայն իմ ոլորտի մասշտաբով կարող եմ ասել։ Մյուս ոլորտներում կոմպետենտ չեմ։ Որպես քաղաքացի էլ վստահ չեմ, որ օրինակելի եմ, չնայած փորձում եմ ապրել իմ խղճի ու դաստիարակության համապատասխան։
Բայց ես վստահ եմ, որ չի կարելի կորցնել թանկարժեք ժամանակը ու նստել փլատակների վրա, սպասել, թե ով կօգնի ու կլուծի մեր խնդիրները մեր փոխարեն։ Չի կարելի լինել անտարբեր հիմա, չի կարելի սեփական կոմֆորտը գերադասել ապագային։ Սխալվելը նորմալ ա, սխալների վրա սովորելը ճիշտ ա, սխալներից խուսափելը անհնար ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել