Hraparak.am-ը գրում է․

Արմնյուզ հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով 2018 թվականի իր հրաժարականին, ասաց, որ իրեն կանգնեցրել էին «ցուգցվանգի» առջև։

Սարգսյանի այս հայտարարությունը համացանցում տարածվում է, շատերը, չիմանալով «ցուգցվանգ» տերմինի նշանակությունը, երբեմն գրում են «ցուցվանք», ինչը որևէ նշանակություն չունեցող, անհեթեթ բառ է։ Շախմատի մեծ սիրահար Սերժ Սարգսյանը իրականում խոսել է շախմատի լեզվով և տերմինաբանությամբ։

«Ցուգցվանգը» խաղաքարերի դիրք է շախմատում կամ շաշկիում, որտեղ կողմերից մեկը օգտակար քայլ չունի, այսինքն՝ ցանկացած քայլ հանգեցնում է մատի, կամ վատթարացնում է իրավիճակը։ Այսօր «ցուգցվանգ» տերմինը օգտագործվում է շատ մարզաձևերում և նաև քաղաքականության մեջ։ Սարգսյանը հավանաբար նկատի ուներ, որ իր ցանկացած քայլ այդ իրավիճակում կհանգեցներ իրավիճակի ավելի սրմանը, հետևաբար ինքը ընտրել է հրաժարականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել