StarNews.am-ը գրում է.

Արցախյան պատերազմն անդառնալի կորուստներ տվեց նաև հայ հայտնիների ընտանիքներում։
StarNews.am-ն առանձնացրել է քանի հայտնիների, ովքեր շատ մոտիկից զգացին պատերազմի հարվածներն ու րանցաետևանքով առաերռեն

Երգիչ Դավիթ Ամալյանի որդին զոհվել է պատերազմի ընթացքում։ Այս մասին երգիչը գրեթե չի խոսում ․․․ Ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս անչափ հուզիչ գրառումներով, որոնցից մեկը ներկայացնում ենք ստորև.

«Ամբողջ պատերազմի ընթացքում լռել եմ, բայց Վարդանս ընդհատեց լռությունս ․․․

Էն, ինչ հիմա կմատուցեմ, ոչ պատմվածք ա, ոչ հեքիաթ, ոչ էլ երևակայություն ․․․

Հավատացե՛ք ․․․ չեմ ցնդել ․․․
Վարդանս իմ հետ զրուցում ա, ես համոզված եմ, որ սա երևակայություն չի, որովհետև էն իրական մտքերն
Հավատացեք ․․․
Չեմ ցնդել ․․․

Էս պահին առայժմ ինձ խորհուրդ ա տալիս, որ պինդ լինեմ, էս` իր հետ կապված արարողակարգերի ժամանակ ինձ պահեմ էնպես, ինչպես ինքը իրեն կռվի ժամանակ ա պահել․․․

Դավիթ Ամալյան որդի

Այսուհետ ես Վարդանն եմ, և իմ բոլոր մտքերը կծնվեն իր հետ զրույցի ժամանակ, որոնք կլինեն ուժեղ, չխեղճ ու ապրեցնող, որոնց վերջնական արդյունքը կլինի հանդիպումը հավերժության հետ․․․

Հավատացեք հավերժությանը, քանի որ տարածությունն անսահման է․․․
Վարդանս առաջին միտքը, որ ինձ ասեց, գիտե՞ք որն էր. ասեց` պապ գիտե՞ս ինձ խփողը խփնվեց, բայց ստեղ մենք ընկերներ ենք․․․

Հավատացեք սա իրական զրույց ա, ես չեմ ցնդել․․․

Ես ինձ մեղադրեցի, որ իրեն դավաճանեցի. գիտե՞ք`ինչ պատասխանեց․․․

Ասեց. «Պապ, անսահմանության մեջ դավաճանություն գոյություն չունի»․․․

Վերջում ասեց. «Պապ ջան, հիմա առայժմ պինդ եղիր, մնացածը հետո կխոսենք, դեռ շատ ու կարևոր բաներ կան մեր երկխոսությամբ իրականացնելու․․․»»։

Հայկո Հակոբյանի հարազատը ևս զոհվել էր, ինչի մասին նա նշել է իր միկրոբլոգում։

Нет описания.

Դերասան Հայկո Հովհաննիսյանն իր մանկության ընկերոջ լուսանկարն է hրապարակել ու մեծ ցավով նշել, որ անդառնալի կորուստ է ունեցել։

 Нет описания.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել