Բաքվի բռնատիրական վարչախումբը, օգտվելով Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախմբի ապաշնորհությունից, փորձում է հոգեբանական ճնշում գործադրել մեր բնակչության վրա Սյունիքի մարզում տարբեր խորամանկություններով սադրիչ ցուցանակներ տեղադրելու միջոցով։
Այսպես կոչված, «ցուցանակային պատերազմի» սկիզբը որոշ ժամանակ առաջ փաստացի ազդարարեց անձամբ Բաքվի բռնապետը՝ որպես արդեն օրինաչափություն դարձող սեփական անպատկառ և անարգ վարքագծի դրսևորում ոտնակոխ անելով «Հայկազյան» գրառումով ցուցանակն Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես բռնազավթված տարածքներից մեկում։
Ադրբեջանական այս «ցուցանակներն», ըստ էության, առ ոչինչ են, որովհետև հայկական Վերանվաճումից հետո դրանք միանշանակորեն հայտնվելու են աղբանոցներում, քանզի հենց թուրքի առածն է պնդում՝ tülkü hiyləgərdir, amma dərisi satılır «Աղվեսը որքան էլ խորամանկ լինի, նրա մորթին վաճառվում է»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել