Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվի և կմնա Արցախի Մարտունիում՝ ի հեճուկս թշնամու բոլոր վայրահաչությունների։
Արցախի կենտրոնական իշխանությունն ու Մարտունու վարչակազմի ղեկավարությունը ինձ միանշանակ վստահեցրին, որ Նժդեհի արձանը չի ապամոնտաժվի ու կկանգնի որպես հայոց պայքարի ոգու խորհրդանիշ։
Ռուսները դեմ չեն։
-Այն, որ թշնամին պահանջել է ապամոնտաժել մեր ազգային խորհրդանիշներից մեկի արձանը՝ փորձելով ստուգել մեր կամքը, փաստ է։
-Փաստ է նաև, որ Արցախի իշխանությունը ծանր զրույցներ է ունեցել այդ թեմայով։
-Փաստ է նաև, որ ռուսական կողմը հասկացրել է՝ ինքը դեմ չէ Նժդեհին, բայց չի պատրաստվում մեր փոխարեն պայքարել մեր արժեքների համար։
-Փաստ է նաև, որ ՀՀ ապիկար իշխանությունը այդ ընթացքում դարձավ խուլ ու համր։
-Փաստ է նաև, որ 2 օրվա ընթացքում հայ ազգը հստակ արտահայտեց իր կամքը՝ անկախ քաղաքական հայացքներից։
Պաշտում եմ իմ ազգը, հայրենիքն ու պետականությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել