Տիգրան Ավինյանի՝ Կառավարության առաջիկա վեց ամիսների անելիքների մասին հոդվածում մի նրբություն հաշվի առնված չէ: Խոստումներով հանդես են գալիս մինչ իշխանություն դառնալը, ընտրություններից առաջ: Իսկ պաշտոնավարման մեկնարկից երկուսուկես տարի անց, ոչ թե խոստանում են, այլ՝ գտնվում իրականացման գործընթացում:
Բայց ոչինչ, իրականացմանն օրվա իշխանությանը «սահմանադրական գրիչի» նմանությամբ հերթական պատճառ կխանգարի:
Իսկ մինչ այդ եկեք զինվենք նոր ՝ «կանեփային հեղափոխության» հեռանկարներով, որն ըստ էության, ոչնչով չի տարբերվում 2018-ի «տնտեսական հեղափոխությունից», 2020թ.-ի «քանդված շինհրապարակի ճգնաժամի հնարավորությունից», ալկոգելով արտադրությամբ աշխարհի շուկայում դիրք զբաղեցնելու դատարկախոսությունից, սմարթ գոմերի ու անգլերենի պարտադիր իմացությամբ մոշ աճացնելու զավեշտից: Եվ այս ամենը գյուղնախարարության պերմանենտ բացակայության պայմաններում:
Գյուղատնտեսության նկատմամբ այս աստիճան անլրջությունը միայն ոլորտի է՛լ ավելի ձախողման կհանգեցնի:
Կորոնավիրուսի ձախողված հակաճգնաժամային միջոցառումների շարունակության ու քաղաքաշինական խոշոր ծրագրերին երևի ոչ էլ անդրադառնանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել