Նախօրեին մամուլում սահմռկեցուցիչ տեսանյութ տարածվեց, թե ինչպես են շուրջ 12 ոստիկան խոշտանգում վարորդին, այնուհետ անգիտակից վիճակում տեղափոխում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ, որը քննվում է Հատուկ
քննչական ծառայությունում։

Mediaport-ին հայտնի դարձավ, որ քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկաններից մեկը Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի ընկերն է։

ՀՔԾ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ղազարյանը դիմել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ ընկերոջ մասով գործը կարճելու միջնորդությամբ։

Մեզ հաջողվեց պարզել, որ դաժան ծեծի ենթարկված քացաքացին նաև պատերազմի մասնակից է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել