News.am-ը գրում է.

Ոչ մեկ իրավունք չունի ինձանից նման բան պահանջի: Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասաց Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը` անդրադառնալով  հայ պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը Մարտունի քաղաքից ապամոնտաժելու մասին համացանցում տարածված լուրերին:

Նշենք, որ ըստ տարածված լուրերի ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում տեղադրված արձանը, որի պաշտոնական բացումը դեռ չի եղել:

«Արձանը դեռ ավարտած չէ, վերջնական տեսքի բերված չէ, ինքնագլուխ եսիմ ով գնացել է, արձանը բացել է ու նման խոսակցություններ են տարածվում, այս թեմայով մենք նաեւ հայտարարություն կտարածենք»,-ասաց նա:

Քաղաքապետը նշեց, որ արձանի տեղադրման վայրի վերաբերյալ կա ավագանու որոշում եւ եթե նույնիսկ տեղափոխվի պետք է ավագանու որոշում լինի:

«Մի կարդացեք համացանցում տարածված լուրերը, կա ավագանու որոշում եւ արձանի տեղադրման վայր է ընտրվել»,-ասաց նա:

Հարցին, թե ադրբեջանցիները պահանջել են արդյոք ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը, նա ասաց, որ նման բան չի քննարկվում:

Նշենք, որ գարեգին Նժդեհի արձանը ստեղծվել է «Ֆերզիտ» շինարարական ընկերության տնօրեն Արթուր խաչատրյանի մտահաղացմամբ եւ ֆինանսավորմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել