News.am-ը գրում է.

Պարոն Մարության, գոնե մեկ անգամ ապահովեք ավագանու 65 հոգանոց նիստ, ծանոթանանք «Իմ քայլի» անդամների հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում նշեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Նաեւ ուզում եմ հաշվապահությունից ստանալ հաշվետվությունները, թե նիստերին չներկայացող ավագանու անդամներն արդյոք փոխհատուցվում են, թե ոչ: Կան ավագանու անդամներ, որոնք 3-4-5 անգամ բացակայել են եւ հեռացման խնդրի առաջ են կանգնած: Հուսով եմ, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ու քաղաքապետը կհոգան, որ այս դահլիճում գոնե մեկ անգամ բոլորը ներկա լինեն»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել