Դեռ դպրոց չէի գնում, մայրս ինձ անգլիական մանկական մի ոտանավոր էր կարդում, Մարշակի թարգմանությամբ, այն մասին, թե ինչպես զորքը պարտվեց, որովհետև հրամանատարի ձիու պայտը մեխելիս դարբինը մեկ մեխ պակաս էր խփել։
Վերջին տունն եմ շատ լավ հիշում մինչև հիմա.
Враг заходит в город,
Пленных не щадя,
Оттого, что в кузнице
Не было гвоздя.
Չգիտեմ, թե ինչու է այսքան խորը տպավորվել։ Բայց հաճախ եմ տարբեր առիթներով հիշել։ Սա նաև դաս է այն մասին, որ կյանքում շատ բաներ փոխկապակցված են, և մեկ «մեխի» կորուստը մի տեղում, մեկ այլ տեղում կարող է պարտության բերել...
* * *
Բոլորն են լսել այն մասին, որ Տոնոյան Դավիթը սեպտեմբերի 27-ին Հայաստանում չէր, չէր կարողանում Բուլղարիայից վերադառնալ (այս պահին էական չէ, թե Բուլղարիայում ինչ էր անում)։
Պաշտոնական բացատրությունն այն էր, եթե ճիշտ եմ հիշում, որ կովիդի հետ կապված թռիչքների սակավությունն էր պատճառը, հիմա չգիտեմ՝ տոմս չկար, թե այդ օրվա չվերթներ չկային, թե ինչ։
Այսինքն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը՝ ռազմաքաղաքական ղեկավարման բուրգում ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԴԸ պատերազմի ժամանակ չէր կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ հարմար թռիչք կամ տոմս չկար!!!
Իսկ հիմա հիշենք այն օրերը, երբ ճտ-պտ, սիմպատիչնի մի աղջնակի ապիկարության պատճառով Եվրամիությունն արգելք դրեց իր տարածքում հայկական գրանցմամբ ինքնաթիռների թռիչքների վրա։ Հիշեցի՞ք։
Այն պահին դա հեչ սարսափելի չէր թվում, չէ՞։ «Հա, լավ, հերիք հալածեք խեղճ երեխուն, հայկականով չլինի, ավստրիականով կամ ռուսականով կթռնենք» ասողներին հիշո՞ւմ եք։
Իսկ երբ եկավ պահը առավելագույն մոբիլիզացիայի, երբ ամեն րոպեն կարևոր էր, հո՛պ... պարզվեց, որ պատերազմական դրության պայմաններում պետական top 3 հանգուցային պաշտոնյաներից մեկին Եվրոպայից բերելը մեեեեծ խնդիր է։
Оттого что в кузнице, не было гвоздя, блядь.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել