Սա Գարեգին Նժդեհի արձանն է Արցախի Մարտունի քաղաքում։ Ադրբեջանը պահանջում է այն հանել, ռուս խաղաղապահները չեն ուզում հայերի փոխարեն արձանի ճակատագրի պատասխանատվությունը վերցնել իրենց վրա։ Թեպետ հարցը դեռևս միայն աշխատասենյակներում է քննարկվում, բայց պարզ է, որ Ադրբեջանը մոտ է իր ուզածին հասնելուն, քանի որ հայկական կողմից չկա համարժեք պատասխան։
Արցախցի մեր եղբայրներն ու քույրերը մեկ մարդու պես դեմ են Նժդեհի արձանի ապամոնտաժմանը։
Եթե այսօր ազգովի մեկ բռունցքով չդիմադրենք թշնամու նկրտումներին, վաղը ՀՀ իշխանությունը իրեն իրավունք կվերապահի ասելու, թե չկար հանրային պահանջ, մենք էլ ենթարկվեցինք ադրբեջանական պահանջներին։
Առաջարկում եմ միասնաբար, մարդաշատ երթով հայտարարել, որ տեր ենք մեր հողին և այնտեղ կանգնած մեր հերոսի արձանին։ Նժդեհը պիտի մնա Արցախի Մարտունիում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել