«ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամա­վոր Անի Սամսոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում հարց է բարձրացրել, թե ինչպես է իշխանությունը պարզել, որ չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ հան­րային պահանջ: «Մարդկանց լռու­թյունն իրենք ընկալում են որպես վս­տահություն, բայց դա վստահություն չէ: Մարդիկ շատ են հարցնում՝ լինե­լո՞ւ են արտահերթ ընտրություններ, թե ոչ: Եվ ես կարծում եմ, որ այս հար­ցից ելնելով՝ նշանակում է, որ մար­դիկ նման ցանկություն ունեն»,- նշել է նա:

֊Տիկի՛ն Սամսոնյան, իշխանությունը պարզել է, որ հանրության լայն շերտերը չեն ցանկանում, որ արտա­հերթ խորհրդարանական ընտրություն­ներ լինեն, և որոշել են օրակարգում այլևս այդ հարցը չքննարկել: Նրանք մեղադրում եմ ընդդիմությանը: Ինչո՞ւ իշխանությունը գնաց նման քայլի:

֊Նախ՝ ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչպես է իշխանությունը պարզել լայն շրջանակների այդ տրամադրու­թյունների մասին, քանի որ իրենց պատ­գամավորները խնդիր ունեն փողոց դուրս գալու, մարդկանց հետ շփվելու: Ո՞նց կարելի է չափել մարդկանց տրամադրությունները: Պարզապես ես կար­ծում եմ, որ մարդկանց լռությունը, պասիվությունն իրենք ընկալում են որպես իրենց վստահություն, բայց դա վստա­հություն չէ: Շատ են հարցնում՝ լինելու են արտահերթ ընտրություններ, թե ոչ, և ես այդ հարցից հասկանում եմ, որ մարդիկ գոնե մտածում են, որ արտա­հերթ ընտրություններով կլինեն փոփո­խություններ, կգա այլ մարդը, և այս վտանգավոր իրավիճակից դուրս կգանք: Շատ մարդիկ կան, որոնք ու­զում են ներդրումներ, ճամպրուկներով պատրաստ կանգնած են. լինեն ընտրու­թյուններ, կփոխվի իշխանությունը՝ կմ­նան, չի փոխվի՝ պատրաստվում են հեռանալ: Այսինքն՝ խնդիրը կա: Իշխանու­թյունը պետք է կողմնորոշվի ու հստակ հայտարարի՝ անում են արտահերթ ընտ­րություններ, թե ոչ: Ըստ իս՝ այս վարքա­գիծն ունի երկու նպատակ՝ այն, որ դա­տարկ թեման անընդհատ պտտել, և մյուսը՝ որպեսզի մի օր անակնկալ ձևով, թողնելով մարդկանց անորոշության մեջ, հանկարծակի հայտարարի, որ գնում է արտահերթ ընտրությունների, և հնարավորություն չտա մյուս քաղա­քական ուժերին հավասար մրցակցային պայմաններ ստեղծել: Սա անազնիվ վարքագիծ է, որն այս իշխանության պարագայում ես նորմալ եմ համարում:

-Իշխանությունն ասում է, որ ընդդի­մությունը որևէ ձևով չի համաձայնել գնալ արտահերթ ընտրությունների: Ըն­դամենը պահանջ կա վարչապետի հրաժարականի, որն էլ իրենց համար ընդու­նելի տարբերակ չէ: Արդյո՞ք ընդդիմության պատճառով մերժում եղավ:

֊Այստեղ ևս մարդկանց փորձում են խաբել՝ ասելով, թե ընդդիմությունը չի համաձայնում, որովհետև մենք երբեք չենք դրել հստակ պահանջ, որ չեք անում և վերջ: Մենք ասել ենք՝ ուզում ենք անենք, մենք ունենք այլ օրակարգ, դա ձեր հրաժարականն է, ժամանակավոր իշխանության ստեղծումն է: Եթե դուք ձեր օրակարգն ուզում եք իրակա­նացնել, կյանքի կոչեք, մեզանից ի՞նչ եք ուզում, որտե՞ղ են ձեր վախերը: Իրականում բոլոր քննարկումներում իշխանությունը ցուցաբերում է իր վա­խերը: Եթե վախ չունեն, թող հանգիստ գնան ընտրությունների: Եթե վախեր ու­նեն, դա իրենց խնդիրն է, մենք այդ հարցում իրենց չենք կարող օգնել:

-Ումի՞ց են վախենում խորհրդարանակա՞ն, թե՞ արտախորհրդարանական ու­ժերից:

֊Բոլորից, նաև հանրությունից: Հան­րության լռությունը պետք չէ խառնել վս­տահության հետ: Այսօր փոփոխություն­ների կարիք կա, և այդ փոփոխություն­ները սպառված իշխանությունն այլևս չի կարող իրականացնել: Այս անորոշու­թյանը պետք է վերջ տրվի, կա՜մ թող հրաժարական տա, մեր օրակարգի համաձայն՝ գանք համաձայնության, հե­ռանա, անցումային կառավարություն ստեղծենք, կա՜մ, եթե կարող է, թող անեն իրենց արտահերթ ընտրություննե­րը: Մեր առջև որևէ նախապայման դնելը միայն վախերի ցուցադրություն է:

-Սա չի՞ սրելու իրավիճակը, քանի որ արտախորհրդարանական ուժերը հանրահավաքների են պատրաստվում, իսկ խորհրդարանական ընդդիմությունն էլ ճնշման է ենթարկում ու ասում, որ ցան­կացած օրակարգ կեղծ է: Ըստ Ձեզ՝ սա կսրի՞ իրավիճակը:

-Այս քաղաքական իրավիճակը չի կա­րող ապահովել հարմարավետ դաշտ Հա­յաստանի առջև ծառացած իրական խն­դիրների լուծման համար: Փոփոխություն­ներ անպայման պետք է լինեն, և դա իշ­խանության պատասխանատվությունն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել