Ցանկանում էի խորհրդարանի պաշտոնական կայքում ծանոթանալ ուսապարկերի ընդունած՝ «Մարդկանց փակելու համար գրպանային դատավորներ նշանակելու մասին» օրենքի վերջնական տեքստին, բայց պարզվեց՝ դեռ մեկ շաբաթ առաջ ընդունված օրենքի տեքստը կայքում տեղադրված չէ։ Առկա է միայն առաջին ընթերցմամբ ընդունվածը։
Սկզբից մտածեցի՝ դիտավորություն է, բայց հետո նկատեցի, որ նույն փնթի մոտեցումն առկա է շատ այլ օրինագծերի պարագայում։
Մյուս կողմից էլ, ամենևին էական չէ, թե փնթիության արդյունք է, թե չարամտության։ Դրեք կայքում՝ տեսնենք ի վերջո ի՛նչ տեսքով եք ընդունել այս անճոռնի նախագիծը։
ՀԳ. Հիմա «գնդակը» նախագահի դաշտում է։ Հազար ու մի հիմնավորում է ներկայացվել, որ օրինագիծը հակասում է Սահմանադրությանը։ Կդիմի՞ ՍԴ, թե սովորականի պես խելոք կստորագրի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10224866628957176
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել