Ցանկացած քաղաքական գործընթաց իշխանությունների կողմից փակուղի մղվելուց հետո առաջացնում է ճգնաժամի լուծման վակում, որը սովորաբար լցվում է ծայրահեղ գործիքակազմով: Ծայրահեղ գործիքակազմն էլ իր հերթին ունենում է տարբեր դրսևորումներ, որն էլ իր հերթին պայմանավորված է առկա ճգնաամի մաշտաբներով: Հիմա Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը պետության ստեղծման առանցքի՝ Արցախի հարցում պետական դավաճանությունն է, որի հետևանքով թափվել է անասելի մեծ չափերի արյուն և հարյուր հազարավոր մարդիկ դժբախտացել ու կորցրել են իրենց հայրենիքը: Պետությանը դավաճանողն իր թիմով քաղաքական գործընթացը մտցրել է փակուղի, այս պարագայում ստեղծված քաղաքական վակումը անխուսափելիորեն լցվելու է ամենածայրահեղ դրսևորումներով:
Էս ամեն ինչի պատասպանատվությունն ուղղակիորեն ընկնելու է իշխող ուժի վրա, սրա հետևանքներից անձնապես տուժելու են իշխող ուժի անդամները և Պետականությունը:
Հ.Գ. Չկարծեք թե նիկոլը սա չի գիտակցում, ուղղակի ինքը մեծ սիրով զոհաբերելու է, թե՛ իր բոլոր թիմակիցներին, թե՛ պետականությունը ու վերջնարդյունքում հայտնվելու է բանտում, բայց մինչ այդ արյունարբու տականքն իր vերջին վնասն է տալու հայ ազգին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել