Panorama.am-ը գրում է. 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթում նշեց, որ երկու օր առաջ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն տարածեց, թե խորհրդարանական ընդդիմության և հանրային սեկտորից եկած ազդակները վկայում են՝ երկրում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի զգացվում:

«Սա ոչ ավելին է քան իշխանությունների հերթական մանիպուլյացիան և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու անհաջող փորձ»,- հայտարարեց պատգամավորը և իր պնդումը հիմնավորեց նրանով, որ չի կարծում, թե իշխանությունները մոռացել են մեկ ամիս առաջ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին իրենց հայտարարությունները:

Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը, ըստ պատգամավորի, ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և նրա՝ ժամանակավոր պաշտոնակատար չլինելու պարագայում:

«Անկեղծ եղեք և պարզապես ասեք, որ Նիկոլ Փաշինյանն օրգանապես պատրաստ չէ հրաժեշտ տալու վարչապետի աթոռին»,- հայտարարեց Իվետա Տոնոյանը և նկատեց, որ ազնիվ կլիներ, եթե խոսեին իշխանությունների ձախողումների և իրենց պատասխանատվության մասին:

Պատգամավորի խոսքով, իշխանությունն ունի մեկ օրակարգ՝ սեփական վերարտադրության ապահովումը, որը դրսևորվում է տարբեր երկրներում դեսպաններ նշանակելով կամ նախարարական պորտֆելների պահպանությանն ուղղված քայլերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել