Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացահայտել է, որ հայ գերիների հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը... Մի բան, որի մասին շատերը գիտեին ու բարձրաձայնում էին շատ վաղուց...
Այսպիսով, Կոպիրկինը բացահայտեց Նիկոլի և նրան սպասարկողների հերթական պրիմիտիվ և հիմար սուտը... Հիշեցնեմ, որ մինչև հիմա կապիտուլյանտ Նիկոլն ու իր թիմակիցները զառանցում էին, թե ընդդիմադիրների կողմից իր հրաժարականի պահանջելը և հանրահավաքներ կազմակերպելը խանգարում են Նիկոլին գերիներին հետ վերադարձնելու հարցսում... Իսկ գերիների և անհետ կորածների որոշ հարազատներ կուլ տալով Նիկոլի և դրան սպասարկողների կեղծիքը տարածում էին այդ հիմար թեզը...
Երևանում ՌԴ դեսպանն այսպիսով նաև բացահայտեց Նիկոլի սրբապիղծ լինելը, երբ վերջինս կարող է մարդկային ողբերգությունն օգտագործել սեփական շահերի և նպատակների համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել