Panorama.am-ը գրում է. 

Խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել հումանիտար բեռների տարանցումը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Սոցիալական նշանակության ենթակառուցվածքների և բնակելի տների էներգիայի և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար Մարդասիրական արձագանքման կենտրոնի երկրորդ ռուսական շարասյունը, որը բաղկացած է եղել 20 KamAZ մակնիշի ռազմական մեքենայից և հինգ ուղեկցող մեքենաներից, ավելի քան 150 տոննա շինանյութ է տեղափոխել Քելբաջարի շրջան: Շարասյան երթուղին անցել է Մատաղիս և Վանք բնակավայրերով:

ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության պայմանների հիման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել