Այն, որ փողի կամ պաշտոնի դիմաց, մարդկանց մի տեսակ կա, որ պատրաստ է դավաճանության՝ պատմական ճշմարտություն է։ Նրանք գոյություն ունեն բոլոր ազգերում, բայց ինչպես Նժդեհ է ասել՝ «հայի տականքն անգերազանցելի է»։
Իսկ ինչու՞ ենք զարմանում։ Օրինակ՝ 2018թ. Հայրենիքը կործանման տանող թավշյա իշխանափոխությունից հետո ՀՀԿ ֆրակցիայում չգտնվե՞ցին մարդիկ, ովքեր երկար տարիներ Սերժ Սարգսյանի անունով երդվելուց հետո անմիջապես դարձան երդվյալ իմքայլական ու այսօր էլ շարունակում են կարգավիճակը ծառայեցնել սեփական գործերին։
Եթե մարդ կարող է վաճառել համոզմունքը, ուրեմն հաշվեք, որ վաճառել է նաև Հայրենիքը։
Մարզպետ ունեինք, որ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին համոզում էր, որ իր պես նժդեհական մարզում չկա։ Հետո Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ համարում էր, որ հանրապետական լինելը մեծ պատիվ է։ Այժմ գտնում է, որ Նիկոլն ամենագործունյա ղեկավարն է և այդպես շարունակ։
Կա նաև մարդու մի այլ տեսակ, որ ամբողջ կյանքում հայտարարել է, որ ինքը «ծառայում է» Հայրենիքին։
Իսկ Հայրենիքը, պետությունը կործանվում և քանդվում է հենց իրենց աչքի առաջ, իր նմանների ծառայությունների պատճառով։ Բայց միևնույն է, նա համառորեն շարունակում է հայտարարել, որ «ծառայում» է Հայրենիքին։
Նույն կերպ այսօրվա կառավարության շատ կերպարներ։ էլ չեմ ասում Հայրենիքին «անմնացորդ ծառայության» երդում տված, ու ամեն օր պատվի առնող բարձրաստիճան սպաները և այլն։
Իսկ ինչո՞ւ ենք զարմանում։ Արդյոք չգիտե՞նք պատմություններ այն մասին, թե ինչպես են փողի համար նվիրյալ ընկերները՝ բիզնեսում դարձել թշնամիներ։
Հայի տականքին փող, կոչում կամ պաշտոն խոստացիր, և կտիրես նրան հավիտյանս հավիտենից։
Նիկոլի շուրջ շինված կուսակցության (ՔՊ) որոշ դեբիլների, որոշ կիսագրագետների, հիմնականում անհայրենիքների ու մի շարք թրքամոլների գոյության պարագայում՝ ես այլ բան չէի էլ սպասում։ Արցախի և Հայաստանի կործանման համար ՔՊ-ն լրիվ բավարար է։ Այս մասին խոսում ենք առնվազն երկու տարի։
Ինձ շատ զայրացնում են անողնաշար, անինքնասեր, անկուսակցական կամ բազմակուսակցական այն բարձրաստիճան չինովնիկներն ու սպայակազմը, ովքեր հավասարապես պատասխանատու լինելով պետության խմբակային սպանության համար՝ վաղը դեմքի հիմար արտահայտությամբ շարունակելու են պնդել, որ իրենք Նիկոլի հետ կապ չունեին, այլ «ծառայում են հանուն» Հայրենիքի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել