Թուրքիան իր տարածքում գտնվող մի քանի հայկական եկեղեցիներ հանել է վաճառքի։ Թուրքական Բուրսա քաղաքի Սեբթաշ թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին թուրքերը վաճառում են 6 միլիոն թուրքական լիրայով, իսկ Բուրսայի մյուս հայկական եկեղեցին՝ 6 միլոն 300 հազար լիրայով։ Հայկական եկեցեղիները վաճառող թուրքը, թուրքական List-ում գնորդներին տեղեկացնում է, որ հայկական եկեղեցին շատ լավ հոթել կլինի։
Ի դեպ, Թուրքիայի արեւմտյան Քյութահիա նահանգում գտնվող Սուրբ Թորոս հայկական եկեղեցին էլ թուրքերը վերջերս ավիրեցին ու ըստ թուրքական մամուլի, կրկին ցանկանում են ներառել վաճավող «գույքերի» ցանկում։
Հա, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլին էլ հայերին հորդորեց՝ «խելոք մնալ եւ դասեր քաղել տեղի ունեցած վերջին պարտությունից»։
Ու էս իդիլիկ ֆոնին հայաստանյան որոշ սեգմենտներ քննարկում են թուրքի հետ առեւտուր անելու եւ թուրքական էժան բիբար ու ֆեյք շորեր գնելու երջանիկ շանսը։ Նիկոլական քարոզչությունն էլ միջին վիճակագրական հայ սպառողին դուխ է տալիս, թե թուրքին հանձնված Արցախի դիմաց «զատո» թուրքական Էժան կիվի կուտեք։
Եւ թրքահպատակ էս քարոզն արվում է նաեւ խորհրդարան լցված պատգամավորների միջոցով, որոնցից մեկը, ում համար հեչ կարեւոր չի, թե Արցախը ո՞ւմ հողն է եղել, իսկ Շուշին էլ միշտ «Շուշա» է եղել, ով մինչեւ հեղափոխության վերջին օրը Եվրոպայի Խորհրդի՝ Բալկանների եւ Թուրքիայի շահերի պաշտպանության միջազգային փորձագետն էր, ու էն մյուսը, ով տարիներ շարունակ եվրոպական երկրներից մեկում ադրբեջանցիների հետ խաղաղության նույն վրանում է քնել եւ Աժ ամբիոնից հետեւողականորեն Ադրբեջանի շահն է ներկայացնում, ահա նաեւ սրանց միջոցով է թրքասիրություն քարոզվում։
Անկեղծ ասած, մինչեւ վերջերս մտածում էի, որ Նիկոլն էս տեսակներին պատահաբար է բերել խորհրդարան, որովհետեւ ուրիշ հարմար մատերիալ էդ պահին չի եղել։ Բայց Արցախը հանձնելուց հետո, երբ էս մեծ դավադրության բոլոր «փազըլները» համադրում ես, հասկանում ես, որ իշխանության տարբեր միջանցքներ ու խորհրդարան թրքահպատակների այս օկուպացիան Արցախը ու հիմա նաեւ Հայաստանը հանձնելու հստակ ծրագրի մաս է։
Հա, ի դեպ, բառերի հադեպ խիստ զգայուն որոշ սորոսական պատգամավորներ բա չե՞ն ուզում ժողովրդի մի հատվածին «շտուրմավիկ համբալներ» անվանած կին պատգամավորի հարցը էթիկայի հանձնաժողովում քննեն։
Թե՞ թրքահպատակ Սորոսը կջղայնանա։
Հ՞ը, պարոն Արարատ Միրզոյան, ձեր խմբակցության պատգամավորն իր հետ անհամաձայն ժողովրդի մի հատվածին անվանում է «շտուրմավիկ համբալներ», բա ինչի՞ մի հատ ձեր արդար ընդվզման ձայնը չեք հանո՞ւմ։
Թե՞ ձեզ սատարողները ժողովուրդ են, իսկ չսատարողները՝ ընդամենը «շտուրմավիկ համբալներ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել